Մնաց նաև արձանագրել, որ իրական ընդդիմությունը մի քանի լրագրող ու լրատվամիջոցներն են Հայաստանում։
Սա ժուռնալիստիկայի մասնագիտության բաղադրիչն է` մշտապես գտնել խնդիրներ ու լուսաբանել, քննադատել և իշխանությունների գործողություններին ընդդիմախոսել։
Եվ ժուռնալիստիկայով մենք «տուն չենք պահում», այլ սեփական երկրի բարօրության, հասարակություն - իշխանություն կապող օղակը հանդիսանալով, փաստացի հողմաղացների հետ պայքար ենք տանում։
Այն էլ, երբ կա ինտերնետը, որի միջոցով ամեն կերպ մարդկանց ուղեղները լվանում են։
Եվ որովհետև մենք՝ լրագրողներս, մեր երկրի սոցիալ-տնտեսական անցուդարձի վերաբերյալ չունենք պաշտոնական վիճակագրություն և չենք կարող հանրությանը ներկայացնել լիարժեք իրական պատկերը։
Խոսքի ազատություն ապահովելու համար իր խղճի առաջ ազնիվ լրագրողը, աշխատանքի համար նաև չվճարվելով, ահագին բան թելադրեց քաղաքականություն խաղացողների դաշտում։
Հավելենք, որ այլևս գրեթե բացառվում է ունենալ նաև այդ քչաթիվ անաչառ տվյալները։ Ամեն բան վերջանում է, այդ թվում ամենահին մասնագիտության տեր մարդիկ զիջեցին իրենց տեղը։
Շնորհակալություն ասեք բոլոր այն լրագրողներին, որոնք իրենց ճակատը պատվով պահեցին ու գրագետ, ուղղորդված, բազմակողմանի խոսք ու փաստեր ձեզ հաղորդեցին։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ